Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:02

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի լրացուցիչ 140 միլիոն եվրոյի աջակցություն. Մարթա Կոս

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի լրացուցիչ 140 միլիոն եվրոյի աջակցություն. Մարթա Կոս

Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի լրացուցիչ 140 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն, որը կուղղվի ենթակառուցվածքների զարգացմանը և վիզաների ազատականացման գործընթացի առաջխաղացմանը: Այս մասին Երևանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:

«Սրանք կարևոր են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ ակտիվ երկխոսության փուլում, ինչը վկայում է մեր հարաբերությունների խորության մասին»,- նշել է Կոսը:

ԵՄ հանձնակատարը շեշտել է՝ Բրյուսելը պատրաստ է աջակցել պաշտոնական Երևանին ընտրություններին ընդառաջ:

«Եվրոպան այստեղ է՝ աջակցելու ՀՀ-ին, որպեսզի Հայաստանի քաղաքացիները կարողանան ազատ ու արդար պայմաններում քվեարկել և ինքնուրույն որոշել իրենց երկրի ապագան»,- ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:

Կոսն անդրադարձել է նաև տարածաշրջանային կապերի զարգացմանը՝ նշելով, որ հյուսիսում և հարավում ընթացող պատերազմների պայմաններում Հարավային Կովկասով անցնող առևտրային ուղիները դառնում են առավել կարևոր: Նա տեղեկացրել է, որ 2022 թվականից ի վեր այս ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալը քառապատկվել է:

«Սահմանային անցակետերի բացումը, կամուրջները և ճանապարհների բացումը կարող է միավորել ինչպես մարդկանց, այնպես էլ նվազեցնել հակամարտության ռիսկը: Եվրոպան իր պատմությունից գիտի, թե դա ինչքան կարևոր է»,- ընդգծել է նա՝ ողջունելով Երևանի և Բաքվի ջանքերը խաղաղության ու կայունության ուղղությամբ:

Ավելի ուշ՝ մարտի 26-ին, ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Եվրամիության հետ 143 մլն եվրոյի ֆինանսավորման համաձայնագրի հաստատմանը, որը նախատեսում է 2026-2028 թվականներին Հայաստանին տրամադրել բյուջետային և տեխնիկական աջակցություն։

Նախագծով նշվում է, որ Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև ստորագրված «Բազմաոլորտ բյուջետային աջակցության պայմանագիր» համաձայնագրով նախատեսվում է 90 մլն եվրո ուղղակի բյուջետային աջակցություն և 53 մլն եվրո տեխնիկական օժանդակություն՝ պետական կառավարման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար։

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանի կառավարության պաշտոնական դիմումի հիման վրա Եվրամիությունը որոշում էր կայացրել երկիր ուղարկել հիբրիդային արագ արձագանքման խումբ։ Խումբը Հայաստան կժամանի ապրիլի սկզբին. առաքելության կազմում կընդգրկվեն 9-14 փորձագետ, որոնք երկրում կանցկացնեն 10-15 օր։

Թարմացված է՝ 26.03.2026 | 14:30

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+