Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկություն տարածել է Վրաստանի կառավարության ստեղծած stopcov.ge կայքը:
Ընդհանուր առմամբ, փետրվարի 27-ից ի վեր երկրում հաստատվել է 723 դեպք:
Վերջին մեկ օրում վարակից ապաքինվել է 10 մարդ, կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 495 է։
Հաղորդվում է, որ վարակից մահացել է 12 մարդ, արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է տեղափոխվել 3 քաղաքացի:
Այժմ կանատինային ռեժիմում է գտնվում 3259 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 323 պացիենտ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







