Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:35

Վրաստանում նոր խստացումներ ու սահմանափակումներ են նախաձեռնել օտարերկրյա ֆինանսավորման մասին օրենքում

Վրաստանում նոր խստացումներ ու սահմանափակումներ են նախաձեռնել օտարերկրյա ֆինանսավորման մասին օրենքում

Վրաստանում կրկին օրենսդրական խստացումներ են նախաձեռնել օտարերկրյա ֆինանսավորման մասին օրենքում, գրում է Ekhokavkaza-ն:

Խորհրդարանի իրավական կոմիտեի նիստում համաձայնություն ստացած նախագծով իրավաբանական անձանց համար սահմանափակումներ են մտցվում: Այսպես՝ իրավաբանական անձի կողմից հանրային քաղաքական ակտիվություն իրականացնելու համար, որը կապված չէ նրա հիմնական ձեռնարկատիրական գործունեության հետ, սահմանվում է տուգանք՝ առաջին անգամ՝ 20 հազար լարի, կրկնակի խախտման դեպքում կա՛մ տուգանքը կկրկնապատկվի, կա՛մ քրեական պատասխանատվության կենթարկվի:

Քրեօրեն պատժելի է դառնում նաև «լոբբիզմը»՝ օտարերկրյա քաղաքացուն կամ իրավաբանական անձին գումար վճարելը Վրաստանի հետ կապված կոնկրետ հարցերի լոբբինգ իրականացնելու համար։ Այդ դեպքում մարդուն կարող է սպառնալ մինչև 6 տարվա ազատազրկում։

Նախատեսվող փոփոխությունների համաձայն՝ «Քաղաքացիների քաղաքական միավորումների մասին» օրենքում նշվում է, որ այն անձին, ով աշխատում է աշխատանքային պայմանագրով այնպիսի կազմակերպությունում, որի տարեկան եկամտի ավելի քան 20%-ն օտարերկրյա ծագում ունի, արգելվում է 8 տարի ժամկետով անդամակցել քաղաքական կուսակցության։

«Դրամաշնորհների մասին» օրենքի քննարկումն սկսվել է այսօր՝ գարնանային նստաշրջանին: Քննարկումն անցել է «Իվանիշվիլիի օրենքը՝ ընդդեմ Վրաստանի» կարգախոսով ցույցի պայմաններում։ Ցուցարարները նշում են, որ «Վրացական երազանքի» նոր նախաձեռնության դեմ, որի նպատակը, նրանց կարծիքով, հասարակական կարծիքի և բողոքի վերջնական ճնշումն է։

«Նրանք փորձում են ամբողջությամբ խեղդել հասարակական կարծիքը, և այս օրենքը, հավանաբար, պետությանը տալիս է ամենալայն արգելող լիազորությունները՝ թույլ տալով հետապնդման զոհ դարձնել ցանկացած քաղաքացու, ով արտերկրում ունի հարազատ և նրանից գումար է ստանում։ Ցանկացած եկամուտ, այդ թվում՝ ֆիզիկական անձի ստացածը, կարող է դառնալ պետության կողմից քաղաքական հետապնդման պատճառ»,- հայտարարել է ցույցի մասնակից, լրագրող և գրող Դաթա Կաշիաշվիլին։

Օրենսդրական փաթեթը ներառում է նաև մի շարք այլ նոր սահմանափակումներ։ Օրինակ՝ Վրաստանի անունից Վրաստանին առնչվող հարցերով հանդես գալու իրավունքը բացառապես կառավարության լիազորությունն է։ Նույնիսկ Վրաստանի նախագահին անհրաժեշտ է կառավարության համաձայնությունը միջազգային հարթակում ելույթ ունենալու համար։

Քաղաքական շրջանակներում հիմնական վեճի պատճառ է դարձել «գրանտ»՝ դրամաշնորհ հասկացության հստակեցումը։ «Վրացական երազանքում» կարծում են, որ գրանտ պետք է համարվեն «դրամական միջոցները կամ նյութական ձևով փոխանցված միջոցները, որոնք տրամադրվում են՝ փոխարենը գրանտ ստացողի կողմից տեխնիկական օգնություն ցուցաբերելու համար՝ տեխնոլոգիաների փոխանցման, մասնագիտական գիտելիքների, հմտությունների, փորձագիտական գնահատման, ծառայությունների կամ այլ տեսակի օգնության ձևով»։

Ընդդիմությունը պնդում է, որ այսպես «Վրացական երազանքը» ցանկանում է վերահսկել արտերկրից եկող յուրաքանչյուր թեթրի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+