Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Թուրքիայի Բալըքեսիր նահանգում գրանցվել է 5,1 մագնիտուդով երկրաշարժ։
Կենտրոնի տվյալներով՝ ցնցումները տեղի են ունեցել Սընդըրի շրջանում հունվարի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 00:24-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Բալըքեսիրից մոտավորապես 62 կիլոմետր հարավ-արևելք։ Ստորգետնյա ցնցումների խորությունը կազմել է մոտավորապես 11 կիլոմետր։
Շրջանի բնակչությունը կազմում է ավելի քան 238 000 մարդ։ Բալըքեսիրի նահանգապետ Իսմայիլ Ուստաօղլուն X սոցիալական ցանցում հայտնել է, որ զոհեր կամ վնասներ չկան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







