Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:17

TRIPP նախագծի ֆինանսավորումը կարող է իրականացվել ադրբեջանական կապիտալի միջոցով․ Հայկ Մամիջանյան

TRIPP նախագծի ֆինանսավորումը կարող է իրականացվել ադրբեջանական կապիտալի միջոցով․ Հայկ Մամիջանյան

TRIPP («Թրամփի երթուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծի ֆինանսավորումը կարող է իրականացվել ադրբեջանական կապիտալի հաշվին՝ 74% մասնաբաժնի շրջանակներում, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ հղում անելով Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի և ամերիկյան մի շարք կազմակերպությունների միջև կնքված համաձայնագրին։

Ադրբեջանական հիմնադրամը հունվարի 21-ին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում երկարաժամկետ ռազմավարական գործընկերային պայմանավորվածություններ էր ստորագրել Brookfield Asset Management-ի, BlackRock-ի և Global Infrastructure Partners-ի (GIP) հետ: Նախատեսվում է համագործակցություն, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման և լոգիստիկայի ոլորտներում։

«Ո՞րն է երաշխիքը, որ հենց այս խողովակով Ադրբեջանն իր մասնաբաժինը չի ստանա TRIPP կառուցապատման իրավունք ստացող ընկերության ամերիկյան բաժնեմասի 74%-ի մեջ»,- նշել է պատգամավորը։

Համաձայնագրերն ուղղված են գոյություն ունեցող հարաբերությունների ընդլայնմանը մինչև համագործակցության կառուցվածքային լայնածավալ ձևաչափեր, որոնք հնարավորություններ են բացում զգալի ներդրումային հոսքերի և ենթակառուցվածքների, թվային տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում փորձաքննության ներգրավման համար: Փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ SOFAZ-ը և նրա գործընկերները նախատեսում են առաջիկա 3-4 տարիների ընթացքում ուսումնասիրել ներդրումների և համաֆինանսավորման հնարավորությունները:

Նախաձեռնությունները կկենտրոնանան Ադրբեջանի տնտեսական աճի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների վրա, ներառյալ՝ թվային ու ֆինանսական ենթակառուցվածքները, տվյալների կենտրոնները, տրանսպորտը և լոգիստիկան, էներգետիկ անցումը և վերականգնվող էներգետիկան, անշարժ գույքը, ինչպես նաև օդանավակայանի ենթակառուցվածքները: Ակնկալվում է, որ նախագծերը կսպասարկեն ոչ միայն Ադրբեջանի ներքին շուկան, այլև տարածաշրջանային ավելի լայն շուկան:

SOFAZ-ը, որը հիմնադրվել է 1999 թվականին՝ Ադրբեջանի նավթից և գազից ստացվող եկամուտները կառավարելու համար, ներկայումս ակտիվներ ունի ավելի քան 60 երկրում: Նրա պորտֆելը ներառում է հանրային ընկերությունների բաժնետոմսեր, ենթակառուցվածքային նախագծեր և վերականգնվող էներգիայի ներդրումներ: Brookfield Asset Management-ը կառավարում է ավելի քան 1 տրիլիոն դոլար արժողությամբ ակտիվներ ամբողջ աշխարհում ենթակառուցվածքների, վերականգնվող էներգետիկայի, ուղղակի ներդրումների, անշարժ գույքի և վարկավորման ոլորտներում ՝ ունենալով բարդ նախագծերի մասշտաբավորման մեծ փորձ: BlackRock-ը վերահսկում է մոտ 14 տրիլիոն դոլարի ակտիվներ, գործում է 38 երկրում և ունի կապիտալի տեղաբաշխման և ռիսկերի կառավարման զգալի հնարավորություններ: GIP-ը մասնագիտանում է ենթակառուցվածքային ներդրումների մեջ, ներառյալ՝ օդանավակայանի խոշոր ակտիվները, ինչպիսիք են Լոնդոնի Գաթվիկը և Էդինբուրգը, ինչպես նաև տվյալների զանգվածային կենտրոնները:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 13-ին Վաշինգտոնում ստորագրել էին TRIPP նախագծի իրականացման մասին հռչակագիրը: Նախաձեռնության իրականացման համար կստեղծվի TRIPP զարգացման ընկերությունը, որտեղ բաժնետոմսերի 74%-ը կստանա ԱՄՆ-ն՝ նախնական ներդրումների դիմաց, իսկ 26%-ը՝ Հայաստանը: Այս հռչակագրով Հայաստանը պարտավորվում է առանձին ընթացակարգեր մշակել Ադրբեջանի և Նախիջևանի միջև մարդկանց, տրանսպորտի և ապրանքների տեղափոխման համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+