Վրաստանում աճել է կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 6-ով և հասել 713-ի։ Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է կառավարության կողմից ստեղծված հատուկ stopcov.ge կայքում, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։ Նշվում է, որ 475 վարակակիրներն արդեն ապաքինվել են։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 3519 մարդ, իսկ հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ՝ 351:
Վրաստանում կորոնավիրուսից 12 մարդ է մահացել։ Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 3 քաղաքացի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







