Ադրբեջանում պահեստազորից զորակոչված կամ կամավոր հիմունքներով պայմանագրային ծառայության անցնող սպաների համար խաղաղ պայմաններում զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի վեց ամսով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Փոփոխություններն ամրագրված են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատված «Զինվորական ծառայության մասին» և «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքներում կատարված փոփոխություններում: Փաստաթղթի համաձայն՝ պահեստազորից զորակոչված կամ կամավոր պայմանագրային ծառայության անցած սպաները ծառայության կանցնեն մեկ տարի ժամկետով, որից հետո, կողմերի համաձայնությամբ, կկարողանան անցնել կադրային սպայական կազմ:
Պայմանագրով զինվորական ծառայության անցնող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար ծառայության ժամկետը սահմանվում է մինչև երեք տարի՝ պայմանագրի ավարտից հետո փոխադարձ համաձայնությամբ երկարաձգելու հնարավորությամբ:



























