Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Թեհրան նահանգի տարբեր շրջաններում, հաղորդում է Mehr գործակալությունը:
Զորավարժություններին ներգրավվել են ցամաքային, օդային և հետախուզական ստորաբաժանումներ: Նպատակը զորքերի արագ տեղափոխման, նշված գոտիներում օպերատիվ տեղակայման և պաշտպանական սցենարների մշակումն էր:
Նշվում է, որ զորավարժությունների արդյունքները ցույց են տվել անվտանգության հնարավոր սպառնալիքներին արձագանքելու ԻՀՊԿ ուժերի պատրաստվածության բարձր մակարդակը:
Իրանի զինված ուժերը դեկտեմբերի 22-ին հրթիռային զորավարժություններ էին անցկացրել երկրի տարբեր շրջաններում: Արևմտյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախատեսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփիի հետ առաջիկա հանդիպման ընթացքում տեղեկացնել Իրանին հնարավոր նոր հարվածների մասին:






































