Բյուջեի քվեարկությունից հետո Թուրքիայի Ազգային ժողովում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) և ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) պատգամավորների միջև, հաղորդել են թուրքական լրատվամիջոցները։
Դեպքը տեղի է ունեցել 2026 թվականի բյուջեի և 2024 թվականի բյուջեի կատարման մասին օրենքների ընդունումից հետո, որոնք հաստատվել են 320 կողմ և 249 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ լարված իրավիճակ է ստեղծվել, երբ ՀԺԿ խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Մուրատ Էմիրը մոտեցել է ԱԶԿ պատգամավոր և Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախկին նախարար Մուստաֆա Վարանքին։ Մյուս պատգամավորներն արագ միջամտել են, որից հետո բանավեճը վերածվել է ծեծկռտուքի։ Նիստը խափանվել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







