Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները մայիսի 18-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4,472-ի, հիվանդներից 1,925-ն արդեն բուժվել է, մահացել է 60 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 695 դեպք, մահացել է 12 մարդ, հիվանդներից 425-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 3,274 դեպք, 39 մարդ մահացել է, 2,015-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 149,435 դեպք, ապաքինվել է՝ 109,962-ը, գրանցվել է մահվան 4,140 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 120,198-ի, ապաքինվել է 94,464 մարդ, արձանագրվել է 6,988 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 281,752-ի, ապաքինվել է 67,373 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 2,631 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







