Այսօր այստեղ հավաքվել ենք միասին որոշում ընդունելու ու առաջ գնալու։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, Ֆրանսիայի հրապարակում ընթացող «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
«Հասարակությունը մեր պայքարի արդյունքում զարթնեց, միայն պետական կուրությամբ տառապողը կարող է սա չնկատել։ Փակվեց այն հարցը, թե Հայաստանի և Արցախի անվտանգությունը հետաքրքրում է հանրության փոքր շերտին։ Այս օրերին հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց, եթե մինչ այդ մարդիկ հիասթափված էին, որ իրենք քիչ են համախմբված չեն՝ այա շարժումը համախմբեց շատերին։
Միջազգային հանրությունը հասկացավ, որ այստեղ կա արժանապատիվ ժողովուրդ, որին չի կարելի ցանկացած լուծում և զիջում պարտադրել։
Այս հրապարակը այլևս գործոն է։
Թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին աշխարհի համար փաստվեց, որ օրվա իշխանությունը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու։
Ամբողջությամբ կազմաքանդվեցին գործող իշխանության քաղաքական և սոցիալական հիմքերը։ Իշխանության միակ հենարանը ՔՊ-ի նեղ շրջանակն է և ոստիկանական բիտ ուժը։
Հանրային խոսույթում ձևավորվեցին այն առաջնահերթությունները, որոնք պետք է ընկած լինեն հայկական պետականությունների հիմքում։ Այն ձևավորվեց ձեր շնորհիվ և հանրային օրակարգ է», — հայտարարեց Սաղաթելյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






