Վաղը ժամը 13։00-ին Գյումրիում տեղի կունենա հանրահավաք։ Առավոտյան 9։30-ին Կարմիր խաչի մոտից ավտոերթով կշարժվենք։ Այս մասին այսօր կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Դիմադրության» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը։
«Վաղը ժամը 17։00-ին այս հրապարակում տիրելու է Արցախի շունչը։ Մեր արցախցիներն Արցախի ավանդույթներով կազմակերպելու ենք հետաքրքրիր մշակութային միջոցառումներ և ձեզ բոլորին հրավիրում ենք։ Վաղը հանրահավաք չենք ունենալու, քանի որ մայիսի 9-ին՝ ժամը 17։00-ին այս հրապարակում հրավիրում ենք մեծ հանրահավաք»,-հայտարարեց Սաղաթելյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






