Այս տարածքում բազմաթիվ ոստիկաններ կան, սակայն տարրական շտապօգնության մեքենա չկա։ Պահանջում ենք, որ տարածքում մշտապես լինի շտապօգնության մեքենա, որպեսզի ապահովենք քաղաքացիների առողջության հետ կապված խնդիրները։ Այս մասին ընդդիմության այսօրվա ակցիայի մեկնարկին հայտարարեց «Դիմադրության» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
«Մեր մարզային բնակիչներն, արձագանքելով մեր կոչին, փակ են պահել Երևան-Արտաշատ, Սևան-Երևան, Աշտարակ-Երևան ավտոմայրուղիները, Արագածոտնի, Սյունիքի մարզերում տեղի են ունեցել ավտոերթեր։ Որքան էլ ոստիկանությունը պնդի, որ ամեն ինչ հարթ է, բոլոր փողոցները բաց են, բայց դուք տեսնում եք ինչ է կատարվում»,-հայտարարեց Սաղաթելյանը։
Նա նշեց, որ այսօրվա երթի ավարտին կարևոր հայտարարությամբ հանդես կգա։
Մանրամասն՝ տեսնյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






