Օրերս ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը parliamentmonitoring.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ Արմեն Սարգսյանի խորհրդական, նախկինում նախագահի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արմեն Գիչյանը հեռացել է իր խնդրանքով։
«Իմ խնդրանքով է Արմեն Գիչյանը հեռացել: Ես չգիտեմ՝ ինքը պատրաստ էր աշխատել, թե ոչ, բայց ես խնդրել եմ իրեն հեռանալ», — ասել էր Սիմոնյանը։
Politik.am-ին փոխանցմամբ՝ Արմեն Գիչյանն ազատվել է աշխատանքից, քանի որ առաջին օրը, երբ Ալեն Սիմոնյանը գնացել է նախագահականի շենք, Արմեն Գիչյանը, լինելով նախագահի խորհրդական, նրան չի դիմավորել։
Հաջորդ օրը Ալեն Սիմոնյանը Գիչյանին հրավիրել է իր մոտ և, մատնացույց անելով դրվագը, խնդրել է դիմում գրել, Գիչյանն էլ , առանց որևէ կերպ արդարանալու, գրել է ազատման դիմումը և դուրս եկել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






