Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:47

Արմեն Սարգսյանի արտասահմանյան այցերի վրա ծախսվող գումարները թաքցվում են հանրությունից. Ա. Մանուկյան

Արմեն Սարգսյանի արտասահմանյան այցերի վրա ծախսվող գումարները թաքցվում են հանրությունից. Ա. Մանուկյան

Արմեն Սարգսյանի արտասահմանյան այցերի վրա ծախսվող գումարները թաքցվում են հանրությունից։ Իր Facebook-յան էջում այսպիսի գրառում է արել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«Դեռևս նախորդ տարեվերջին պատգամավորական հարցում էի ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանին՝ հետաքրքվելով, թե ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը

1․ 2021 թ․ ընթացքում ընդհանուր առմամբ քանի՞ արտասահմանյան այց է կատարել։

2․ Ընդհանուր առմամբ՝ որքա՞ն գումար է ծախսվել այդ այցերի համար։

3․ Այցերից յուրաքանչյուրի համար որքա՞ն գումար է ծախսվել։

4․ Ի՞նչ միջոցներից են ծախսվել այդ գումարները։

5․ Ի՞նչ կոնկրետ արդյունքներ են արձանագրվել այցերից հետո։

Այսօր ստացել եմ պաշտոնական պատասխանը, որում բավականին մանրամասն ներկայացված է, թե որ երկիր է այցելել Արմեն Սարգսյանը և ինչ հարցեր է այնտեղ քննարկել։ Սակայն, ուշադրությո՛ւն․ թե ընդհանուր առմամբ որքա՞ն գումար է ծախսվել այդ այցերի և դրանցից յուրաքանչյուրի համար, նախագահականից չեն պատասխանել։ Նշել են միայն՝

Գործուղման ծախսերն իրականացվել են՝

1) համաձայն «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման, որը հասանելի է minfin.am կայքի «Պետական բյուջե» բաժնում.

2) հրավիրող կողմի միջոցների հաշվին:

Ահա սա՛ է Սահմանադրությամբ մեզ պարտադրված ՀՀ նախագահը, ում գործուղումները, ըստ հիմնավոր կասկածների, բավականին թանկ են նստում հարկատուներիս վրա և ում արտասահմանյան վոյաժների վրա ծախսվող գումարների չափը չի ներկայացվում հանրությանը»,-նշել է Մանուկյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+