Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:37

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն առաջադրել է իր թեկնածությունը

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը հայտարարել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին:
Նա, մասնավորապես, գրել է.

«Սիրով տեղեկացնում եմ Ձեզ, որ ես առաջադրում եմ իմ թեկնածությունը առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու։
Ինչպես տեղյակ եք, Մասիս քաղաքը խոշորացվել է և հետայսու Մասիս համայնքը իր մեջ ընդգրկում է նախկին Մասիսի շրջանի բոլոր համայնքները:

Սույն թվականի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցելու եմ «Դավիթ Համբարձումյան» դաշինքով, որտեղ ընգրկված են մեծամասամբ երիտասարդ,իրենց գործում հաջողություններ գրանցած,բանիմաց անհատներ, ովքեր պատրաստակամ են իրենց ամբողջ կարողությունները ներդնել խոշորացված համայնքի՝ մեր մեծ ընտանիքի զարգացման գործում:
Վստահեցնում եմ Ձեզ, որ ես և իմ թիմակիցները ունենք բավարար կամք և պատրաստակամություն յուրաքանչյուր համայնքի /բնակավայրի/ խնդիրները վեր հանելու և դրանք ըստ առաջնահերթության լուծումներ տալու համար: Համայնքների կառավարման ձևի փոփոխության պայմաններում շատ կարևոր է ընտրել այնպիսի համայնքի ղեկավար և այնպիսի թիմ, ովքեր ունակ են անցումային այս ժամանակահատվածում չթերանալ և արագ ու ճիշտ մոտեցմամբ լինել յուրաքանչյուր բնակչի կողքին և շարունակել իրականացնել համայնքի զարգացմանն ուղղված ծրագրեր:

Ես որպես Մասիս քաղաքի քաղաքապետ հանդես կգամ հաշվետվությամբ՝ իմ ղեկավարման տարիներին կատարված աշխատանքների վերաբերյալ, չնայած դրանք տեսանելի են, իսկ սպասվող ծրագրերի մասին կխոսենք նախընտրական քարոզարշավի ժամանակ:
Աստված պահապան բոլորի»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+