«Ազգի ձայն» կուսակցությունը համազգային շարժում սկսելու մասին է հայտարարել։ Այս մասին հոկտեմբերի 25-ին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել է կուսակցության առաջնորդ, երգիչ Մհեր Մեսրոպյանը (Մհեր Արմենիա)։
Նրա խոսքով, իր կողմնակիցների հետ նա ներկայումս գտնվում է Շուռնուխ գյուղից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա, որտեղից ոտքով քայլերթ է սկսվելու դեպի Հանրապետության հրապարակ: Ճանապարհի ժամանակը կկազմի 15 օր, որից հետո նոյեմբերի 7-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականի պահանջով։
Երգիչը վստահություն է հայտնել, որ երթի ընթացքում շարժմանը կմիանան նաև այլ մասնակիցներ, ովքեր մտահոգված են երկրի ու ժողովրդի ճակատագրով: Շարժման մասնակիցները դեմ են Մոսկվայում նախատեսվող փաստաթղթերի ստորագրմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






