Պաշտոնական այցով Ղրղզստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է տեղի խորհրդարանի նախագահ Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի հետ, նրանք քննարկել են Ադրբեջանում գտնվող հայերի խնդիրը, տեղեկացրել է ԱԺ-ն։
Զրուցակիցների քննարկումների առանցքում էր նաև միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ունեցող հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին: Այս համատեքստում Տուրգունբեկ ուուլուն նշել է, որ Ղրղզստանը ողջունում է Վաշինգտոնում ընդունված հռչակագիրը և նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը՝ հավելելով, որ դրանք մեծ ազդեցություն կունենան տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման տեսանկյունից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







