ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է՝ այսօր Ասեն քաղաքի Ժոզեֆ եկեղեցում ներկա է լինելու «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը:
«Այցի շրջանակում մայիսի 12-ին հանդիպումներ կունենամ Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռութեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ»,- Facebook-ի իր էջում գրել է վարչապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







