Դեկտեմբերի 4-ին Մեծամոր քաղաքում հայտնաբերվել և 42-ամյա կնոջ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիր գյուղի 35-ամյա բնակիչ, հայտնել է ՆԳՆ-ն։
Ըստ հրապարակման՝ կասկածյալը խոստովանել է, որ ինքն է սպանել է այդ կնոջը։ Ոստիկանությունն այլ մանրամասներ չի հայտնել սպանության պատճառների ու հանգամանքների մասին։
Shamshyan.com-ը հայտնել է, որ ձերբակալվածը Երվանդ Ա․-ն է։ Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքն է սպանել Արմինե Մկրտումյանին, երբ իր կողմից վարած Renault մակնիշի ավտոմեքենայով նրան որպես պատվիրատու տեղափոխում էր:
1983 թվականի ծնված Մկրտումյանի դին դեկտեմբերի 3-ին ոստիկանները հայտնաբերել էին Գրիբոյեդով բնակավայրի դաշտամիջյան հատվածում։ Նրա անհետ կորելու մասին հաղորդվել էր դեկտեմբերի 1-ին։

























