Հեռացող պաշտոնյանի հարցը մեծ մասամբ ինձ չի անհանգստացնում։ Այս մասին այսօր հրավիրված առցանց մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Հակոբ Ճաղարյանը, Սմբատ Գոգյանը, Էրիկ Գրիգորյանը և մյուսները մասնագիտական հարցով ինչ-որ դժգոհություններ ունեն ու հեռանում են թիմից, ինչո՞ւ պարզաբանումներ չեն տրվել կադրային քաղաքականության, միացողների ու հեռացողների մասին:
«Այդ հանգամանքը մեզ չի անհանգստացնում, քանի որ նախկինում էլ է եղել դեպք, երբ պաշտոնանկության դեպքեր են եղել, և ո՞վ է ասել, որ բոլոր այն դեպքերում, երբ մարդիկ հեռանում են, այդ ես չեմ ուզում, որ նրանք հեռանան, ուղղակի ես սովորություն ունեմ, և այդ սովորությունը երբեմն օգտագործվում է իմ դեմ, բայց ես, որպես կանոն, փորձում եմ այնպես անել, որ աշխատանքից հեռացումը մարդու համար հնարավորինս արժանապատիվ լինի»,- ասել է նա:
Սակայն, ըստ վարչապետի, դա ճիշտ չի ընկալվել. «Առնվազն մի քանի դեպք գիտեմ, երբ փորձ է արվել օգտագործել դա, փորձել են դեմարշ ներկայացնել, թե էս ենք արել, դա ինձ չի անհանգստացնում, բայց կան դեպքեր, երբ անհանգստանալու կարիք կա և այդ դեպքերում մենք մեր գործընկերներին ըստ անհրաժեշտության կհրավիրենք, կփորձենք լսել նրանց տեսակետները: Դեպքերի շատ մեծ մասում ինձ չի անհանգստացնում, ընդհակառակը ես շատ ուրախ եմ լինում նման զարգացման համար»,-ասաց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







