Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:04

Անհատական ծանուցագրերի համար քաղաքացիները 50-500 դրամ պետտուրք կվճարեն, հրապարակայինի համար՝ մինչև 100 000․ Գալյան

Անհատական ծանուցագրերի համար քաղաքացիները 50-500 դրամ պետտուրք կվճարեն, հրապարակայինի համար՝ մինչև 100 000․ Գալյան

Էլեկտրոնային ծանուցման մեկ միասնական համակարգը, որի միջոցով ՀՀ քաղաքացիները և իրավաբանական անձինք ծանուցում և ծանուցվում են էլեկտրոնային հարթակի միջոցով, մի շարք փոփոխութունների կենթարկվի, ԱԺ-ում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Ըստ նրա՝ անհատական և հրապարակային ծանուցման համար գանձվող գումարը պետք է դիտարկել ոչ թե որպես վճար, այլ պետական տուրք, այդ թվում՝ սահմանելով պետական տուրքի գծով արտոնություններից օգտվող անձանց շրջանակը։ Գալյանը թվարկել է պետական տուրքի չափը։

«Անհատական ծանուցման պարագայում՝ տեքստի դեպքում, յուրաքանչյուր տպագրական նիշի համար գանձվելու է 0,05 դրամ, բայց ոչ պակաս 50 դրամից և ոչ ավելի 250 դրամից, իսկ էլեկտրոնային փաստաթղթի դեպքում յուրաքանչյուր կիլոբայթի համար 0,5 դրամ, բայց ոչ պակաս 100 դրամից և ոչ ավելի 500 դրամից։ Ե՛վ տեքստ, և՛ էլեկտրոնային փաստաթուղթ միաժամանակ պարունակելու դեպքում պետական տուրքը գանձվելու է դրանցից յուրաքանչյուրի համար առանձին, այսինքն՝ յուրաքանչյուրի համար հաշվարկված պետական տուրքերի հանրագումարի չափով»,- նշել է նախարարը։

Ըստ նախագծի՝ հրապարակային ծանուցման դեպքում յուրաքանչյուր տպագրական նիշի համար գանձվելու է 10 դրամ, բայց ոչ պակաս 2000 դրամից և ոչ ավելի 100 000 դրամից, իսկ ՀԿ-ի մասին ՀՀ օրենքով նախատեսված հաշվետվության հրապարակման համար՝ ոչ ավելի 5000 դրամից, պարզաբանել է նախարարը։

Նոր կագավորմամբ՝ նախատեսվել է հնարավորություն ծանուցել ֆիզիկական անձին՝ իր նշած հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելու միջոցով։

«Հաշվի առնելով, որ սահմանված դեպքերում ծանուցումն իրականացվելու է նաև «Փոստային կապի մասին օրենքով» սահմանված հիբրիդային առաքման միջոցով, կատարվել է լրացում, որի արդյունքում փոստային կապի օպերատորին հասանելիություն է տրամադրվում համապատասխան տեղեկատվությանը»,- մանրամասնել է նախարարը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+