Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+2°
  • Կապան+1°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 00:32

Փաշինյանը ցանկանում է ցույց տալ, որ իրեն աջակցող հոգևորականները մերժված չեն. ԶԼՄ

Փաշինյանը ցանկանում է ցույց տալ, որ իրեն աջակցող հոգևորականները մերժված չեն. ԶԼՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է մարզպետներին` այն եկեղեցիներում, որտեղ մասնակցել է վերջին պատարագներին, շարունակել պատարագներ կազմակերպել, մասնակցել, լուսանկարներ հրապարակել, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Պատճառը, ըստ թերթի, այն է, որ Փաշինյանը ցանկանում է տպավորություն ստեղծել, թե Մայր Աթոռին հակառակ գնացած հոգևորականներին հանրությունը չի մերժում, և անգամ առանց նրա էլ մարդաշատ պատարագներ են մատուցվում, նորանոր հոգևորականներ են միանում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը զեղչելու գործընթացին։

Լրատվականը հավելել է, որ այդ հրահանգով է պայմանավորված այն, որ նոյեմբերի 30-ին, երբ Փաշինյանը Երևանում Սուրբ Սարգիս եկեղեցում էր պատարագի, Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը և Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը լուսանկարներ էին հրապարակել, որ մասնակցել են, մեկը` Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու, մյուսը՝ Հովհաննավանքի պատարագներին։

Ըստ թերթի՝ Փաշինյանը ՔՊ-ին հրահանգել էր «մեկ մարդու պես ներկա լինել» Սուրբ Սարգիսում մատուցվող պատարագին, սակայն միևնույն է` բացակաների թիվը շատ մեծ էր, ինչը զայրացրել է նրան:

Վարչապետն ամիսներ է՝ պնդում է, որ կաթողիկոսը զավակ ունի և պետք է հեռանա Մայր Աթոռից։ Այս ընթացքում նա մասնակցում է այն հոգևորականների պատարագներին, ովքեր կարգալույծ են կամ եկեղեցու վերաբերյալ հայտարարություններով են հանդես եկել, նաև չեն հնչեցնում կաթողիկոսի անունը պատարագի ընթացքում:

Նոյեմբերի 27-ին նա հանդիպել էր եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ, որոնք նախկինում, ըստ իշխանական լրատվամիջոցների, ստորագրել էին Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի համար դատապարտող հայտարարությունը: Հանդիպմանը մասնակցել էին արքեպիսկոպոսներ Աբրահամ Մկրտչյանը, Առաքել Քարամյանը, Վազգեն Միրզախանյանը, Նավասարդ Կճոյանը, եպիկոպոսներ Անուշավան Ժամկոչյանը, Վրթանես Աբրահամյանը, Առաքել Տիգրանյանը, Գևորգ Սարոյանը։

Արքեպիսկոպոս Խաչատրյանը դեկտեմբերի 1-ի ասուլիսին հերքել էր, որ իրեն վերագրվող տեսանյութում պատկերված անձն ինքը չէ:

Կարդացեք նաև՝

«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+