Ազգային ժողովը կքննարկի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու հարցը, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին:
Հարցը ներառվել է նոյեմբերի 4-ին մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ՝ Օհանյանի՝ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանին ուղղված դիմումի հիման վրա։
«Հայաստան» խմբակցության ղեկավարը թերթին նշել է, որ պատրաստվում են հարցի քննարկմանն ուղղված նիստի ընթացքում թվարկել բոլոր այն դեպքերը, երբ Հակոբյանը խախտել է քաղաքական չեզոքությունը։
Հակոբյանի թեկնածությունը 2022 թվականին առաջարկել էր «Քաղաքացիական պայմանագիր»-ը, հիշեցրել է պարբերականը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







