«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հունվարի 15-ին` ժամը 19:00-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնապես հրավիրել է ուղիղ եթերով բաց, հրապարակային բանավեճի, գրել է նա Ֆեյսբուքի իր էջում։
Թաթոյանը նշել է, որ հրավեր-նամակը մուտք կարվի կառավարության աշխատակազմ։ Նա պատրաստակամություն է հայտնել հարմարվել հունվար ամսվա ընթացքում Փաշինյանի առաջարկած օրվա, ժամի և անցկացման վայրի հետ, եթե նման առաջարկ լինի։
Նոյեմբերի 27-ին Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Թաթոյանի բանավոր հրավերին՝ հայտարարել էր, որ նախընտրական շրջանում կբանավիճի և որևէ հրավեր չի մերժի։





































