Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:28

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

1․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ այս տարվա հունվար-մարտ ամիսների արդյունքներով՝ ինքնաթիռով Հայաստանից ավելի շատ ուղևոր է մեկնել, քան ժամանել: «Զվարթնոց» օդանավակայանով այս տարվա հունվար-մարտ ամիսներին մեկնել է 269 հազար 72, իսկ ժամանել` 257 հազար 639 ուղեւոր: Ասել է թե` այս օդանավակայանով մեկնել և չի վերադարձել 11 հազար 433 հոգի: Մասնագետների խոսքերով` ժամանողների թվի նվազումը պայմանավորված է աշխարհը փոթորկած կորոնավիրուսով: Շատերը մեկնել են երկրից և սահմանների փակ լինելու պատճառով չեն կարողանում վերադառնալ հայրենիք:

«Շիրակ» օդանավակայանով պատկերը նույնն է. այս օդանավակայանով մեկնել է 14 հազար 209, իսկ ժամանել` 13 հազար 324 ուղեւոր:

Այսինքն` երեք ամիսների ընթացքում այս օդանավակայանով 885 ուղևոր մեկնել է և չի վերադարձել:

2․ «Փաստ» թերթի տեղեկություններով, դատական համակարգում համընդհանուր վեթինգից հետքայլ անելու շուրջ բավականին բուռն քննարկումներ են եղել իշխանության ներսում, քանի որ, ըստ թերթի ունեցած տվյալների, իշխանության ավելի ծայրահեղական հատվածը հակված է եղել կոշտ մեթոդներով իրավակարգավորումներին և երկու ձեռքով նպատակադրված է եղել անցումային արդարադատության եւ դատաիրավական ոլորտում վեթինգ իրականացնելու հարցում։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս հարցը հատկապես ցավոտ են ընդունել ՀԱԿ շրջանակները, քանի որ դա նրանց համար օրակարգային նշանակություն ունեցող հարց է եղել: Արդյունքում հենց ՀԱԿ ներկայացուցիչներն ու հակամերձ անձինք են ամենասուր քննադատության ենթարկում արդարադատության նախարարին:

Նախօրեին տեղի ունեցած մի փակ քննարկման ժամանակ, ոչ ծայրահեղական ճանապարհի կողմնակիցները իրենց հակառակ բևեռի ներկայացուցիչներին փորձել են վստահեցնել, որ համատարած վեթինգի դեպքում դատական համակարգը կկանգներ կոլապսի առաջ:

3․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Էդմոն Մարուքյանը, չի պատասխանել հարցին, թե անվստահություն կհայտնի՞ ԼՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին, թե՝ ոչ:

Փաշինյանի հետ տարաձայնություններ ունեցող ԼՀԿ-ն սինխրոն է նրա ղարաբաղյան մոտեցումների հետ և անգամ հայտնի «ծեծից»  հետո չի պատրաստվում անվստահություն հայտնել Փաշինյանին։ Պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ ասել է՝  նման հարց օրակարգում չի եղել, չկա:

Նա նշել է, որ իրենց գործունեությունը որևէ անձի դեմ կամ հանուն չէ, իրենք բացառապես հանուն պետության են: Սիմոնյանի խոսքով՝ արտահերթ ընտրություններ կարող են լինել մի դեպքում՝ եթե խորհրդարանն ի վիճակի չլինի իր առջև դրված խնդիրները լուծել.  համաձայն չեն առանձին գործընթացների հետ, բայց դեռևս դա չի նշանակում, որ ԱԺ-ն իր լիազորությունները չի կատարում:

Մեկ այլ ԼՀԿ-ական պատգամավոր էլ ասել է,որ kարելի է ինչ-որ փուլում կազմակերպել, այսպես ասած` խորհրդարանական վարչապետափոխություն, 88 հոգու մեջ հաստատ կգտնվեն մարդիկ, որոնք կաջակցեն այդ պրոցեսին, սակայն պետք է հաշվի առնել շատ կարևոր հանգամանք` Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը ժողովրդի մեջ դեռ բարձր է, և գործընթացը չի տա այն էֆեկտը, որն անհրաժեշտ է։ Ժողովրդի մեջ ափսոսանք կմնա Փաշինյանի ապավարչապետացումից, ուստի պետք է համբերել:

4․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մայիսի 18-ին՝ երկուշաբթի օրը, ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը նիստ է հրավիրել: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ հնարավոր է՝ հենց այդ օրը հանձնաժողովը տեսակապով հարցաքննի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին: Սակայն չի բացառվում, որ երկուշաբթի օրը հանձնաժողովականներին «հյուընկալվի» այլ անձ, իսկ Նալբանդյանի հետ տեսակապն այլ օր նշանակվի:

Բանն այն է, որ արտաքին գործերի նախկին նախարարն արդեն իր համաձայնությունը տվել է քննիչ հանձնաժողովի հետ տեսակապով հարցերին պատասխանելու, քանի որ Նալբանդյանն այս պահին Ռուսաստանի Դաշնությունում է բնակվում ու չի կարող գալ Հայաստան:

Քննիչ հանձնաժողովի անդամները փոձելու են պարզել, թե 2016 թվականին Հայաստանի Հանրապետության ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովն ինչ փաստաթուղթ է ստորագրել ՌԴ-ում, որը չեն կարողանում պարզել անձամբ Խաչատուրովից, քանի որ վերջինս ոչ մի կերպ չի համաձայնում պատասխանել քննիչ հանձնաժողովի հարցերին:

Հնարավոր է՝ այս հանդիպում-զրույցը վերջինը լինի քննիչ հանձնաժողովի համար, որից հետո հանձնաժողովականները պատրաստվում են մեկնել Արցախ, որտեղ կրկին կհանդիպեն ներկա և նախկին պաշտոնյաների հետ, ովքեր տեղյակ են Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներից: Հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվում է հունիսի 2-ին, և Արցախ այցելությունից հետո նրանք պետք է արդեն ներկայացնեն հանձնաժողովի զեկույցը:

5․ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ինչպես հայտնի է, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մայիսի 13-ին դիմել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին («Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով))՝ ուղղելով հարցեր՝ ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունում Վենետիկի հանձնաժողովի կողմից ուղարկված պատասխանին սպասում են մեկ ամսվա ընթացքում: Գաղտնիք չէ, որ թավշյա հեղափոխությունից հետո իշխանություններն ամեն կերպ փորձում են լուծել Սահմանադրական դատարանի ճգնաժամը, բայց այդպես էլ չի ստացվում, իսկ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն էլ չեղարկվեց կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում:

Եվ այս պայմաններում, երբ արտակարգ դրությունը կրկին ու կրկին երկարաձգվում է, իշխանությունները չգիտեն՝ ինչպես վարվել, ինչպես հանգուցալուծել ճգնաժամը, և այդ պատճառով էլ դիմել են եվրոպացիների օգնությանը:

6․ «Հրապարակ» թերթը գրում է, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Էդգար Մարուքյանի  հասցեում՝ Երևանի բազմաբնակարան շենքերից մեկի մուտքի մոտ արդեն քանի օր է՝ ոստիկաններ են հերթապահում։ Տեղեկություններ կան, որ ոստիկանությունն օպերատիվ տվյալներ է ձեռք բերել, որ Մարուքյանի եղբոր նկատմամբ հաշվեհարդար է ծրագրվում՝ ԱԺ հայտնի ծեծկռտուքից հետո նրա գրառման համար։

Ոստիկանությունից թերթը մեկնաբանություն է խնդրել այս հերթապահության մասով, սակայն նրանք ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին լուրը։

7․ «Փաստ» թերթը գրում է, որ որպես խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավար՝ Սամվել Բաբայանը կարող է նշանակվել ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար: Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, այստեղ առկա է մի կարեւոր խնդիր:

Դեռևս ընտրությունների շրջանում տարբեր ԶԼՄ-ներով տեղեկություններ տարածվեցին, թե Բաբայանը խնդիրներ ունի Ռուսաստանի Դաշնություն մեկնելու հետ կապված: Տեղեկություններ շրջանառվեցին նաև, որ վերջինս ամեն ջանք գործադրում է խնդիրը կարգավորելու համար, սակայն առայժմ՝ անարդյունք:

Թերթի աղբյուրները պնդում են, որ Արցախում լուրջ խնդիր են տեսնում Հայաստանի թիվ մեկ ռազմավարական դաշնակցի հետ խնդիր ունեցող անձի՝ նման կարևոր պաշտոնում նշանակման հետ կապված:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+