Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, ըստ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի, կասկածվում է «ազդեցության գործակալ» լինելու մեջ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ նոյեմբերի 13-ին ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում անանուն հիշատակել էր դա։ Նա, խոսելով Փաշինյանի կադրային քաղաքականության մասին, նշել էր, որ զինվորական պաշտոնում «խիստ կասկածելի հիմքով» նշանակումներ է արել, որոնք արձանագրված են անգամ քննիչ հանձնաժողովի զեկույցում, պատմել է թերթը։
Մանուկյանն արձանագրել էր, որ տասնյակ միլիոնավոր դոլարների անարդյունավետ ՀՕՊ համակարգ է գնվել, սակայն Գլխավոր դատախազություն գրությունից հետո հետևանք չկա, հիշեցրել է լրատվականը։
Դավթյանը պաշտոնավարել էր 2018-2020թթ., հետո կրկին նշանակվել Գլխավոր շտաբի պետ, երբ նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը և այլ զինվորականներ պահանջել էին Փաշինյանի հրաժարականն ու պաշտոնանկ արվել։




































