Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:51

Գյումրիում իրավապահների անհամաչափ միջամտությունը լավ փորձառություն էր մեզ՝ որպես դիտորդ․ Մելոյան

Գյումրիում իրավապահների անհամաչափ միջամտությունը լավ փորձառություն էր մեզ՝ որպես դիտորդ․ Մելոյան

Վարչական ռեսուրսի կիրառման ու Գյումրիում իրավապահ մարմինների անհամաչափ միջամտությունները լավ փորձառություն էին Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում՝ որպես դիտորդ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Նա հիշեցրել է, որ Գյումրիում ընտրությունների նախօրեին «կոպիտ, բիրտ ձևով, առանց օրենքի իրավականության համաչափության տարրերի պահպանման», թեկնածուի մերձավոր ազգականներ են բերման ենթարկվել։

«Դեպք ունեցանք, երբ կոնկրետ թեկնածուի՝ առաջին համարի ծնողը, որդին բերման ենթարկվեցին, ընտրություններից երկու օր առաջ մտան, խուզարկություններ իրականացրեցին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների թե՛ գրասենյակներում, թե՛ բնակարաններում, աջակիցներ բերման ենթարկեցին, այսինքն՝ բավականին մտահոգիչ նախադեպ ունենք»,- նշել է Մելոյանը։

Ըստ նրա՝ 2021 թվականին արձանագրված ամենաէական խախտման տեսակներից մեկն էլ քվեաթերթիկի «գողացումն» էր։

«Ես ինքս այդպիսի դիպված եմ արձանագրել, որ հաշվարկի ժամանակ հանձնաժողովի անդամը մեկ այլ ուժի քվեաթերթիկը դրել էր մեկ այլ ուժի տրցակի վրա։ Գոնե այն հանգամանքը, որ ֆիզիկապես ներկա ենք գտնվելու հաշվարկի ժամանակ ու վիզուալ վերահսկելու ենք, որպեսզի քաղաքացու քվեն անցնի այն ուժին, որին ինքը տվել է, արդեն մեծ աշխատանք է ու, կրկին եմ ասում, իմ ֆիզիկական ներկայությունն ու արձանագրումն այդպիսի խախտման մղիչ ուժ է, որպեսզի, այո՛, մշտապես շարունակենք այդ գործունեությունը ծավալել»,- շեշտել է նա։

Վաղարշապատի ավագանու ընտրությունները կկայանան նոյեմբերի 16-ին։ Մասնակցելու են ութ քաղաքական ուժեր՝ «Հայրենիք» կուսակցությունը, «Հաղթանակ» դաշինքը (որը ներառում է «Առաջ» և ՀՅԴ կուսակցությունները), ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Մայր Հայաստան», «Ժառանգություն», «Հանրապետություն» և «Համաժողովրդական ճակատ» կուսակցությունները։

Մայիսին Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո քաղաքապետի պաշտոնը մնում է թափուր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+