Երևանի քաղաքապետարանը, 2026 թվականին ընդառաջ, ամանորյա ծախսերի համար 600 միլիոն դրամ է հատկացրել, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով քաղաքապետարանում իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ այս տարի երկրի գլխավոր տոնածառն ունենալու է ամբողջությամբ այլ տեսք` նոր ճյուղերով, նոր լույսերով:
600 միլիոն դրամը պայմանական թիվ է, քանի որ գնման մրցույթը, որը հայտարարվել է ամանորյա տոնակատարությունների համար, դեռևս չի ավարտվել, նշել են քաղաքապետարանից։ Իսկ դա նշանակում է, որ նշված գումարը կարող է ավելանալ։
Լրատվականը հավելել է, որ այս տարի ամանորյա տոնակատարություններին Երևանի քաղաքապետարանն սկսել է պատրաստվել հոկտեմբերի 30-ից:
Երևանի քաղաքապետարանը, 2025 թվականին ընդառաջ, ամանորյա տոնական ձևավորման համար ծախսել էր 549 մլն 706 հազար դրամ։




































