Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:43

Մեր դատական համակարգը այս պահի դրությամբ հարիր չէ համակարգին․ Ռուբինյան

Մեր դատական համակարգը այս պահի դրությամբ հարիր չէ համակարգին․ Ռուբինյան

Ավտորիտար համակարգից անցում ենք կատարել ժողովրդավար համակարգին, և մեր դատական համակարգը հարիր չէ դրան։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբինյանի խոսքով՝ Հայաստանի դատական համակարգում կա շատ մեծ խնդիր, և դա խոստովանել են բոլորը։

«Այո, մենք բազմիցս ասել ենք, որ մեր դատական համակարգում կա շատ մեծ խնդիր, մենք նպատակ ենք դրել լուծել այս խնդիրը, որն է էությունը։ Ըստ էության՝ ավտորիտար համակարգից անցում ենք կատարել ժողովրդավար համակարգին, և մեր դատական համակարգը հարիր չէ դրան, ունենք խնդիր անել այնպես, որ այն դատավորները, որոնք պրոֆեսիոնալ, էթիկական, կամ քրեական տեսանկյունից չեն համապատասխանում դատավորի կոչմանը, չլինեն դատավոր, բայց միևնույն ժամանակ ունենանք հնարավորություն թափուր տեղերը լրացնելու,առաջին ծայրահեղություն՝ չանել ոչինչ, կունենանք բավարար թվով դատավորներ և չգոհացնող դատական համակարգ, ծայրահեղություն երկրորդ՝ ծայրից ծայր փոխել համակարգը և արդյունքում չունենալ գործող դատական համակարգ»,- նշեց Ռուբինյանը:

Նա հիշատակեց միջազգային փորձը՝ նշելով, որ, օրինակ, Ալբանիան ավելի կտրուկ ճանապարհով է գնացել, բայց նույնիսկ այդ ճանապարհը չի ենթադրում մի քանի ամսում դատավորների փոփոխություն։

Պատգամավորը հասկանում է այս հարցով ավելի արագ փոփոխություններ ակնկալող քաղաքացիներին, բայց, ըստ նրա, իրենց նպատակն է խնդիրը լուծել, և ավելի լավ է դանդաղ, քան չլուծել։

Ինչ վերաբերում է ապօրինի գույքի բռնագանձմանը, Ռուբինյանը նկատեց, որ «Ապօրինի գույքի բռնագանձման օրենքը, որ մտել է ուժի մեջ, չի նշանակում, որ վաղն արդյունք է լինելու, կարող է լինել մեկ տարի հետո։

«Այո, մենք խնդիր ենք դնում դատական համակարգի հետ, բայց չենք հրաժարվել ամբողջ համակարգից»,- նշեց Ռուբինյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+