Հայաստանը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն, հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն:
«Այս կարևոր քայլը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի և Լատինական Ամերիկայի երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության խորացման համար»,- նշել է նախարարությունը:
Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի անդամ է 13 լատինաամերիկյան երկիր: Կազմակերպության նպատակն է զարգացնել տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը և առևտուրը՝ ստեղծելով ընդհանուր շուկա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







