Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:58

Ամեն ինչ կանենք, որ իրենց համար այստեղ հանգիստ լինի. Սիմոնյանը՝ Ալիևի ու Էրդողանի ՀՀ այցի մասին

Ամեն ինչ կանենք, որ իրենց համար այստեղ հանգիստ լինի. Սիմոնյանը՝ Ալիևի ու Էրդողանի ՀՀ այցի մասին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին սպասվում է բոլոր այն պետությունների մասնակցությունը, որոնք պարբերաբար այցելում են նման գագաթաժողովներ, այդ թվում՝ Ադրբեջանի ու Թուրքիայի: Այսպես է նա մեկնաբանել ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտադիր չէ ժամանել Հայաստանում նախատեսված հանդիպմանը:

«Ակնկալում ենք բոլոր նախագահների մասնակցությունը։ Տեղին չէ առանձնացնել մեր հարևանների մասով։ Այնուամենայնիվ, ակնկալում ենք, որ բոլոր երկրները, որոնք մշտապես մասնակցել են, հնարավորություն կգտնեն Հայաստան այցելել այս կարևորագույն միջոցառման ժամանակ»,- ասել է Սիմոնյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ, որը հեռարձակել է Armenia Today-ը։

ԱԺ նախագահը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունից հրաժարվելու պաշտոնական հաստատում Հայաստանը դեռ չի ստացել, և համոզմունք է հայտնել, որ եթե նման որոշում կայացվեր, այդ մասին կհայտնեին պաշտոնական աղբյուրները: ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանն ակնկալում է, որ գագաթնաժողովին ներկա կլինեն և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի ղեկավարները, և ՀՀ-ի կողմից կապահովվեն բոլոր պայմանները նրանց անվտանգության համար:

Սիմոնյանը նաև հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական և միջխորհրդարանական շփումները շարունակվելու են:

«Ադրբեջանական պատվիրակություններն այցելելու են Հայաստան, հայկական պատվիրակություններն այցելելու են Ադրբեջան»,- ասել է նա՝ միաժամանակ հավելելով, որ կան հարցեր, որոնք պետք է քննարկել, մասնավորապես՝ հայ գերիների հարցը:

Այնուամենայնիվ, Սիմոնյանը նկատել է՝ շփումները խորանալու են։ Նա ավելացրել է, որ «սառույցն աստիճանաբար կոտրվում է»:

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Երևանում 2026 թվականի մայիսի 4-ին: Նախորդ տարի Հայաստանն ու Ադրբեջանը կրկին Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում փոխադարձաբար պաշտպանել էին միմյանց թեկնածություններն առաջիկա գագաթնաժողովներից մեկի անցկացման համար: 2027 թվականին գագաթնաժողովը կկայանա Բաքվում։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Հայաստանի իշխանություններն Ալիևին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+