Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:46

Խորհրդարանում հնչած քննադատային, սուր խոսքը որակվում է որպես սադրանք․ Մարուքյան

Այն, որ ԱԺ-ում տեղի ունեցածը քաղաքական է և պետք է քաղաքական հետևանքներ ունենա, չի քննարկվում։ Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցներին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ամեն բան արվում է, որ «ջուրը պղտորվի» և մարսվի խորհրդարանում տեղի ունեցած խուլիգանական հարձակումը մեր նկատմամբ»,- ասաց նա։

Մարուքյանը, անդրադառնալով ԱԺ–ում տեղի ունեցած ծեծկռտուքին, ասաց` այն իշխանությունը, որը բռնությունն արդարացնում է ազատ խոսքի դեմ, չի կարող լավ ապագա ունենալ։

«Այդ արշավն այսօր էլ թափ է հավաքել և կանգ չի առնում։ Խորհրդարանում հնչած այլընտրանքային, քննադատային, սուր խոսքը որակվում է որպես սադրանք, հետո ասում են, որ այդ ժամանակ կարելի է բռնություն կիրառել, իսկ երրորդ քայլով արդարացնում են այդ բռնությունը։ Դա ալիքաձև ազդելու է Հայաստանում ընթացող բոլոր երևույթների վրա, մարդկանց խոսքի, ընդդիմադիր խոսքի, ալտերնատիվ ազատության վրա, և այդ առումով սա մի մեծ պրոցեսի սկիզբ է, բայց սրանով նաև իշխանությունը դրեց իր վերջի սկիզբը։ Քանի որ այն իշխանությունը, որը արդարացնում է բռնությունը ազատ խոսքի դեմ, չի կարող լավ ապագա ունենալ»,- նշեց Մարուքյանը։

Ըստ նրա՝ քաղաքական տիրույթ են ներմուծվել անձնական բնույթի հարցեր, և խորհրդարանի ամբիոնը օգտագործվել է՝ շահարկելու անձնական բնույթի հարցեր և սրբություններ։ Դրանով փորձ է արվում բուն իրողությունը քողարկել և արդարացնել այն, ինչ տեղի է ունեցել։

«Ուզում եմ ասել, որ որևէ մեկի սրբությանը ուղղված ոտնձգություն մեր կողմից չկա։ Եթե որևէ հայտարարություն որևէ ձևով նման կերպ է դիտարկվել, ես ներողություն եմ խնդրում»,- նշեց Մարուքյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով՝ վարչապետը չի դատապարտել իրեն թիկունքից խփողներին, չի դատապարտել իր վրա հարձակվողին, իրեն սպառնացողներին։

«Արդեն ազատամարտիկներ են էս թեմաների մեջ խառնում։ Տեսա՝ ազատամարտիկներ են դատապարտում ինձ, մեզ։ Մտովի հետ եմ գնում 2008-2009 թվականներ և հիշում եմ, երբ որ ես այցելում էի Սասուն Միքայելյանին, այդ ազատամարտիկները Մանվել Գրիգորյանի հետ էին»,- ասաց Մարուքյանը։

Ինչ վերաբերում է  «Լուսավոր Հայաստան» խմբակցության խորհրդարանի նիստերի դահլիճ վերադառնալուն, Մարուքյանը նշեց, որ հարցը չի քննարկվել։

«Մենք բոյկոտ չենք հայտարարել, բոյկոտ չենք անում: Մենք սպասում ենք, որ լինեն երաշխիքներ, որ խորհրդարանում բռնություն չի լինի, եթե չլինեն երաշխիքներ, էլի մենք գալու ենք ամեն դեպքում: Թե երբ կվերադառնանք, այդ հարցը չենք քննարկել»,- ասաց Մարուքյանը

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱԺ նիստի ժամանակ ծեծկռտուք տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+