Հայաստանյան քաղաքական դաշտում առաջիկայում նոր կուսակցություն կհայտնվի. «Արմենիա 2026» շարժման ղեկավար Նարեկ Մանուկյանը նոր քաղաքական միավորի՝ կուսակցության ձևավորմանն է ձեռնամուխ եղել, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը:
Նորաստեղծ կուսակցությունը, ԶԼՄ-ի տեղեկություններով, կոչվելու է «Հայկական ճանապարհ» և գործելու է Մանուկյանի կողմից ղեկավարվող «Արմենիա 2026» շարժման գաղափարախոսության հիմքի վրա: Շարժումը գործում է ընդդիմադիր դաշտում:
Այս օրերին կուսակցության գրանցման փաստաթղթային աշխատանքներն են ավարտին հասցվում, սպասվում է, որ հաջորդ ամիս արդեն կուսակցությունը պաշտոնապես գրանցված կլինի, մինչ այդ տեղի կունենա հիմնադիր համագումարը, հավելել է պարբերականը:
Մանուկյանն ակտիվ քաղաքականության մեջ է արդեն մի քանի ամիս: Նրա ստեղծած կուսակցությունը մասնակցելու է հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին, հավելել է թերթը:




































