Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:36

ԼՀԿ-ն փորձում է տպավորություն ստեղծել, որ ԱԺ-ում պրոֆեսիոնալներ չեն․ Ռուբինյան

ԼՀԿ-ն փորձում է տպավորություն ստեղծել, որ ԱԺ-ում պրոֆեսիոնալներ չեն․ Ռուբինյան

Կա մի քաղաքական համատեքստ՝ ԼՀԿ-ն փորձում է տպավորություն ստեղծել, որ ԱԺ-ում պրոֆեսիոնալներ չեն։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

«Ուզում են տպավորություն ստեղծել, որ պատգամավորները լուրջ չեն, չեն տարբերվում նախկին ԱԺ պատգամավորներից, բռնությանը կողմ են և այլն, և այլն։ Շատ տրամաբանական է, թե ում էր ձեռնտու այս համատեքստը ստեղծել՝ նախկին իշխանություններին, որոնք չէին անցել ԱԺ։ Նրանք ուզում են ապալեգիտիմացնել այս գումարման ԱԺ-ն տարբեր մեթոդներով: Հիմա եթե համադրենք մի քանի համատեքստ, կստացվի, որ վերջին շրջանում ԼՀԿ-ն կամա թե ակամա գտնվում է այս համատեքստում: Որովհետև այլ կերպ, քան ամբողջ ԱԺ-ի ապալեգիտիմացման փորձ, հանարվոր չէ անվանել ԼՀԿ-ի առանձին պատգամավորների, առաջին հերթին՝ խմբակցության ղեկավարի վերջին շրջանի պահվածքը»,- ասաց նա:

Ռուբինյանը շեշտեց, որ ժամանակն է վերջ տալ այս թեմայի քննարկմանը, հանրությունը արժանի է ավելի քաղաքական կուսակցությունների թե՛ ԱԺ նիստերի դահլիճում, թե՛ միջացնքներում:

Նա նշեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում  խմբակցության ղեկավարի և վարչապետի շուրթերով տրվել է գնահատական ամեն ինչին. առավել քան հստակ դատապարտել է բռնությունը, արտահայտել է իր դիրքորոշումը ԼՀԿ-ի, նրա ղեկավարի պահվածքի ու մոտիվացիաների վերաբերյալ, իր հերթին ԼՀԿ-ի պատգամավորները և խմբակցության ղեկավարը տարբեր միջոցներով՝ այդ թվում շատ հայտնի ու տարօրինակ լայվի միջոցով, ցույց են տվել իրենց դիրքորոշումը կյանքի և քաղաքականության վերաբերյալ, և հանրությունը վստահաբար իր հետևությունը արել է:

Ըստ Ռուբինյանի՝ հաճախ համագործակցությունն այն չէ, որ երկու անձ հանդիպում են իրար, ասում են՝ ես կանեմ սա, դու կանես սա, հետո ձեռք են սեղմում: Նա նշեց, որ համագործակցությունը արտահայտվում է նույն համատեքստի մեջ գործելով:

«Մենք թալանչի էինք, անտաշ էինք, բայց այս ԱԺ-ն էլ ունի։ Մոտավոր այս մտայնությունն է առաջ տարվում։ Վերջին շրջանում ԼՀԿ-ի գործունեությունը տեղավորվում է այս համատեքստի մեջ, եթե նկատի ունեք, որ երկու անձ հանդիպում, պայմանավորվում են ու ձեռք սեղմում, միշտ չէ, որ այդպես է լինում։ Օրինակ բերեմ, եթե ես ուզում եմ, որ պատը ներկվի կանաչ, և ինձնից անկախ դուք էլ եք ուզում, ես և դուք հանդիպելու և ձեռք սեղմելու կարիք չունենք, բայց մենք գործում ենք նույն համատեսքստի մեջ»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+