Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:12

Քոչարյանը ոչ թե 44-օրյա պատերազմի զեկույցը հրապարակելը, այլ այն ունենալն է ձեռքբերում համարում

Քոչարյանը ոչ թե 44-օրյա պատերազմի զեկույցը հրապարակելը, այլ այն ունենալն է ձեռքբերում համարում

2020 թվականի 44-օրյա պատերազմի Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ոչ թե հանձնաժողովի զեկույցի հրապարակումը, այլ այն ունենալն է կարևոր ձեռքբերում համարում։ Այդ մասին նա հայտնել է լրագրողներին։

Պատգամավորը նշել է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ փաստաթուղթն արդեն փոխանցվել է ԱԺ գաղտնի մաս, ինչը համապատասխանում է կանոնակարգին:

«Հարց է, թե գաղտնի մասից ինչպե՞ս պետք է զեկույցը ճանապարհ անցնի դեպի հանրային մաս, ինչը խնդիր է։ Եթե լիագումար նիստ լիներ, կգտնեինք լուծումը։ Ամեն դեպքում՝ ամենակարևորը նախագիծն ունենալն է»,- նշել է Քոչարյանը։

Նա հավելել է, որ համապատասխան թույլտվություն ունեցող անձինք, ներառյալ՝ գաղտնի տեղեկատվությամբ աշխատելու թույլտվություն ունեցող լրագրողները, կկարողանան ծանոթանալ փաստաթղթին:

Քոչարյանն ընդգծել է, որ այժմ կարևոր է որոշել, թե ինչպե՞ս նյութերը կարող են դառնալ հանրային քննարկման մաս:

Պատգամավորը հիշեցրել է, որ զեկույցն իր ղեկավարությամբ արդեն երրորդ մեծ նախագիծն է. նա մատնանշել է 2008-ի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի, ինչպես նաև 2016-ի քառօրյա պատերազմի զեկույցները:

«Այն խմբերը, որոնք ես ղեկավարել եմ, թողել են մնայուն արժեքներ՝ փաստարկների հավաքագրում, ինչը մեծ արժեք է դասեր քաղելու առումով»,- նշել է Քոչարյանը:

Քոչարյանի խոսքով՝ Մարտի 1-ի գործը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ, կարելի է բացահայտված համարել:

Հանձնաժողովն ստեղծվել էր 2022 թվականի փետրվարին, աշխատանքը երկարացվել էր երկու անգամ՝ 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին։ Հանձնաժողովի լիազորություններն ավարտվել էին 2023 թվականին։ 2024 թվականի սեպտեմբերին հանձնաժողովի նախագահը հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ եզրակացությունը պատրաստ է։ Նա նշել էր, որ զեկույցում ներկայացված հայկական կողմի պարտության պատճառները տարասեռ են և բազմաշերտ: Հաշվետվությունն ԱԺ նախագահին ուղարկվել էր միայն մեկ տարի անց՝ 2025 թվականի սեպտեմբերին։

Հոկտեմբերի 1-ին ԱԺ նախագահը հատարարել էր, որ զեկույցն ԱԺ լիագումար նիստերում ներառելու իրավական հիմքեր չկան, բայց այն հրապարակվելու է, ավելի ուշ տեղեկացրել էր, որ այն քննարկելու են փակ լսումներում։ Հոկտեմբերի 6-ին ԱԺ-ից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ զեկույցն ԱԺ արխիվ ուղարկելու որոշում է կայացվել։

Կարդացեք նաև՝

Ժամանակ չենք խախտել․ Անդրանիկ Քոչարյանը՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին

44-օրյա քննիչ հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստ չի գնա․ Ալեն Սիմոնյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+