Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային խորհրդի անդամների հետ այցելել է Տավուշի մարզի Կիրանց բնակավայր, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նրանք Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատված Կիրանցի հատվածում ծանոթացել են իրականացված աշխատանքներին:
Այնուհետև նրանք այցելել են Կիրանցի Գ. Վարդանյանի անվան նորակառույց հիմնական դպրոց, ծանոթացել արդեն մեկ տարի շահագործման հանձնված դպրոցում ստեղծված պայմաններին: Ծրագրի նպատակով կառավարությունը հատկացրել էր 737 մլն դրամ։ Դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, գործում է 20 երեխայի համար նախատեսված նախակրթարան:
Վարչապետը և ՀԽ անդամները ծանոթացել են նաև Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգման աշխատանքներին: Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է 55 մլն դրամ։ Վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա դեկտեմբերին:
Մանրամասները՝ տեսանյութում։





































