«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը կգլխավորի «Մեր ձևով» շարժման հիմքի վրա ստեղծվելիք քաղաքական կուսակցությունը, հայտարարել է նրա փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Կարապետյանը «Մեր ձևով» ժողովրդական շարժման՝ առաջիկայում կուսակցություն դառնալու պահից պատրաստ է ստանձնել կուսակցության նախագահի պաշտոնը»,- նշել է Վարդևանյանը։
Շարժման անդամները նաև հայտարարել են, որ վաղը՝ հոկտեմբերի 18-ին, ուխտագնացություն կկազմակերպեն դեպի Էջմիածնի Մայր Աթոռ՝ իրենց աջակցությունը եկեղեցուն հայտնելու նպատակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







