Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:21

TRIPP ուղով նախատեսված հաղորդակցության հատվածներում սահմանազատում կիրականացվի. Փաշինյան

TRIPP ուղով նախատեսված հաղորդակցության հատվածներում սահմանազատում կիրականացվի. Փաշինյան

TRIPP («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղի»-խմբ.) ուղով նախատեսված հաղորդակցության հատվածներում սահմանազատում կիրականացվի, հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ ուղիղ փոխկապակցվածություն սահմանազատման ու ապաշրջափակման միջև չի լինի, սակայն դրանք այսպես թե այնպես՝ ազդեցություն կունենան միմյանց վրա։

«Այն տեղերում, որտեղ հաղորդակցության կառուցում արդեն պետք է սկսվի, ենթադրվում է և տրամաբանական է, որ այդ հատվածում որքան անհրաժեշտ է այդ  ենթակառուցվածքների անցնելու համար, նախ սահմանազատում և սահմանազատում տեղի ունենա, որպեսզի այդ տարածքով ենթակառուցվածքներ կառուցվեն, և պարզ լինի՝ սահմանը կոնկրետ որտեղո՞վ պետք է անցնի»,- նշել է նա։

Վարչապետի խոսքով՝ հանձնաժողովները կշարունակեն իրենց աշխատանքը։

«Գոնե Հայաստանի դեպքում և՛ սահմանազատումը, և՛ ենթակառուցվածքների ապաշրջափակումը համակարգում է նույն փոխվարչապետը։ Բնականաբար, երբ կոմունիկացիաների թեման ակտիվանում է, նրանք ավելի մեծ ուշադրություն են դարձնելու և ավելի շատ ժամանակ են տրամադրելու սահմանազատման թեմային»,- ընդգծել է Փաշինյանը։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+