Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:30

Կարապետյանի պաշտպանական կողմն ավարտել է ելույթները. Վարդևանյան

Կարապետյանի պաշտպանական կողմն ավարտել է ելույթները. Վարդևանյան

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմի դիրքորոշումները ներկայացնելու փուլն ավարտեցինք, Հակակոռուպցիոն դատարանի մոտ հավաքվածներին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ միամտություն կլինի կարծել, որ այսօրվա պայմաններում 100% ծավալի չափով իրավաբանությունը կգործի։ Ըստ Վարդևանյանի՝ 5-10% իրավաբանությունը բավարար է, որ կալանքի երկարաձգման միջնորդությունը մերժվի։

«Հաստատապես կարող եմ ասել՝ մեր դիրքորոշումների պայմաններում, եթե ունենանք ողջամիտ հնարավորություն իրական իրավաբանության, արդարադատության, միանշանակ այս միջնորդությունը պետք է մերժվի»,- ասել է պաշտպանը։

Նա հավելել է, որ ընդմիջումից հետո դատարանը պաշտպանական կողմին հարցեր է տալու։

Հակակոռուպցիոն դատարանում երկրորդ օրն է՝ շարունակվում է Կարապետյանի կալանքի երկարաձգման հարցի քննությունը։

Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո, օգոստոսին նա հայտարարել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման ստեղծման մասին, որն սկզբում կլինի ապաքաղաքական, այնուհետ քաղաքական հայտ կներկայացնի։ Կարապետյանն իր մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով քաղաքական:

Հոկտեմբերի 13-ին Կարապետյանի պաշտպանական խումբը հայտնել էր, որ Հայաստանի քննչական կոմիտեն տնտեսական բնույթի նոր մեղադրանք է առաջադրել գործարարին։ «Մեր ձևով» համաժողովրդական շարժման համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը նշել էր, որ Կարապետյանին ազատ չարձակելու դեպքում շաբաթվա վերջին «Ազատության» հրապարակում մեծ հանրահավաք է տեղի ունենալու։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+