«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի երեկվա տեսաուղերձի միայն մեկ հատվածը համարեց քաղաքական և անհրաժեշտություն տեսավ մեկնաբանելու այն։ Խոսքը մանդատները վայր չդնելու ԼՀ արձագանքն էր։
«Կոչ եմ անում իմ հարգելի գործընկերոջը վերադառնալ քաղաքական բովանդակային դաշտ և Ազգային ժողովի աշխատանքները վերադարձնենք բովանդակային փուլ»,-ընդգծեց Լիլիթ Մակունցը:
Նրա խոսքով, չնայած «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը որևէ կերպ չի ընդունում միջադեպի առնչությամբ մեղքի իր բաժինը, այնուամենյանիվ, Մակունցը լիահույս է, որ խմբակցությունում կանեն հետևություններ, թեկուզ ոչ հանրային ու հրապարակային:
Նա նկատեց, որ վերահաստատում է իր այն միտքը, որ իրենք զոհ չեն և կոնֆլիկտի կողմ են, «Իմ քայլը» խմբակցությա հետևութուններ արել է և խմբակցության մասով ընդունել որոշումներ։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև խորհրդարանի ամբիոնից Սասուն Միքայելյանի երեկվա ելույթին: Նշեց՝ կարծում է, որ այն բավական հստակ էր, հիշեցնում էր ընդհանրապես, թե ինչ է տեղի ունեցել նախկինում, և ելույթը չեմ ընկալում որպես սպառնալիք, այլ ընկալում եմ բարոյական դաշտում:
Մակունցը հրաժարվեց այսուհետ անդրադառնալ այս թեմային, իսկ հարցերը թե ԼՀ կմասնակցի հաջորդիվ նիստերին, թե ոչ՝ ուղղել ԼՀ խմբակցությանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






