Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու որոշման մասին։
Նախկին թաղապետը նշել է, որ վերջին ամիսներին առավել քան երբևէ զգացել է Շենգավիթի բնակիչների անկեղծ աջակցությունն ու հավատը։
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր Շենգավիթի թաղապետարանի երկու նախկին աշխատակիցների ձերբակալության մասին՝ կաշառակերության մեղադրանքով։ 11 մարդ, որոնց թվում է նաև թաղապետարանի նախկին աշխատակից, ձերբակալվել էին կաշառք ստանալու և տալու մեղադրանքով։
Մկրտչյանը հունիսի 10-ին հայտնել էր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին։ Հունիսի 15-ին նա կալանավորվել էր։ Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառել տնային կալանքը։






































