Խորհրդարանը 97 կողմ ձայնով ընդունեց պատգամավորներ Համազասպ Դանիելյանի և Հերիքնազ Տիգրանյանի ներկայացրած «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:
Նախագծով առաջարկվում է կրճատել քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ օրինագիծ առաջարկելու կամ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը հանրաքվեի դնելու համար կազմավորվող նախաձեռնող խմբի անդամների նվազագույն քանակը՝ 50 հազարից իջեցնելով մինչև 25 հազարը:
Կերկարացվի նաև ԿԸՀ-ի կողմից նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի գրանցման կամ մերժման համար նախատեսված ժամկետը` 3 օրը դառնալով 10:
Երեկ կայացած քննարկմանը Համազասպ Դանիելյանը նշել է, որ այս նախաձեռնությամբ կրկնակի նվազեցնում են այն մարդկանց թիվը, որոնք անհրաժեշտ են նախաձեռնությունը գրանցելու համար, ինչպես նաև երկարացնում են ստորագրությունները հավաքելու համար անհրաժեշտ ժամանակահատվածը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






