Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:16

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

1․ «Փաստ» թերթը գրում է, որ օրերս Երիտասարդական պալատի վերականգնման եռաչափ մոդելն է ներկայացվել, որի հեղինակը «A3 Architects» ճարտարապետական արվեստանոցն է:

Նշվում է, որ Երիտասարդական պալատը պետք է վերականգնվի այնպես, ինչպես կար: Նաև նամակ ենք գրել կառավարությանն ու պետական գույքի կառավարման կոմիտեին: Հեղինակները դեռ չեն հաշվարկել, թե որքան գումար և ժամանակ է պետք Երիտասարդական պալատի վերականգնման համար, քանի որ այդ տարածքը օգտագործելու ժամանակ բազմաթիվ նորմատիվներ են խախտվել: Այդ բարձունքը խիճ աղալու հետևանքով մոտ 10-12 մետր իջել է: Կա խնդիր այդ բարձունքը նաև վիզուալ տեսքով վերականգնելու առումով:

2․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, երեկ ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում կայացած նիստը կրկին անցել է հանգիստ մթնոլորտում: ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հարցերին պատասխանել է շատ կարճ ու կոնկրետ:

Հիշեցնենք, որ դեռևս 2017 թվականի մարտի 1-ին նախկին վարչապետը ԱԺ ամբիոնից ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկավ. «Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, և մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»:

Երեկ Ազգային ժողով ներկայանալու առիթը 3 տարի առաջ ունեցած այդ ելույթն էր: Հանձնաժողովականները հետաքրքրվել են Կարապետյանից. պնդո՞ւմ է իր տեղեկությունը, և արդյո՞ք կարող է փաստեր ներկայանցել: Կարապետյանը, թերթի տեղեկություններով, ի պատասխան հայտարարել է, թե այդ տեղեկություններն ինքը տարբեր զինվորական շրջանակներից է լսել և այլ ասելիք չունի: Թերթի տեղեկություններով այն զինվորկանանները, ովքեր քննիչ հանձնաժողով են եկել, հերքել են տեղեկությունը, թե դիզվառելիքի խնդիր է եղել: Ու հիմա քննիչ հանձնաժողովը չի կարողանում այդ ինֆորմացիայի ՚պոչը բռնել,, որպեսզի վերջնականապես բացահայտի. Արդյո՞ք ապրիլյան պատերազմի օրերին հայկական բանակն ունեցել է դիզվառելիքի դեֆիցիտ կամ որակի խնդիր:

Նշենք, որ խորհրդարանի քննիչ հանձնաժողովի հաջորդ «հյուրը» պետք է լինի ՀՀ ԱԳՆ նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանը, որի հետ հանձնաժողովը նպատակ ունի տեսակապով զրուցել, քանի որ նա ՌԴ-ում է բնակվում: Թերթի աղբյուրները փոխանցում են, որ հանձնաժողովը փորձելու է Նալբանդյանից պարզել, թե ՀՀ ՊՆ ԳԽ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը 2016 ապրիլի 5-ին Մոսկվայում հրադադարի ինչ համաձայնագիր է ստորագրել, որն, ըստ էության, չեղյալ է համարում 1994 թվականի կնքված հրադադարի եռակողմ համաձայնագիրը։

3․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ապրիլի 3-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից հայտարարություն եղավ, որ հեռավար ուսուցումն ավելի մեծ թվով աշակերտների համար հասանելի դարձնելու նպատակով ապրիլի 3-ին Ազգային ժողովը 85 համակարգիչ է ուղարկել Տավուշի մարզի և Գեղարքունիքի մարզի 4 և ավելի դպրոցահասակ երեխա ունեցող ընտանիքներին: «Ժողովուրդ» օրաթերթին Տավուշի մարզի բնակիչներից տեղեկություն հասավ, որ տրամադրված համակարգիչների մեջ եղել են չաշխատող սարքեր, որոնք բնակիչները հետ են վերադարձրել մարզպետարան։

Անսարք համակարգիչների վերադարձման դեպքեր գրանցվել են նաեւ այլ մարզերում։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը  հայտնել է, որ կոնկրետ իրենց համակարգիչը հետ չի վերադարձվել, որևէ անսարք համակարգիչ չի եղել:

4․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Պոլիտեխնիկի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել, սակայն, ինչ-ինչ պատճառներով, չեն հրապարակում։ Նա բուհի հոգաբարձուների խորհրդին խնդրել է մայիսի 15-ից իրեն համարել ազատված։

Բայց իշխանությունն ինչ-ործրագիր ունի բուհի հետ կապված, Մարուխյանը ևս կաշկանդված է և թերթին չասաց, որ դիմումն արդեն գրել է, այլ՝ «նման մտադրություն ունի», պատճառն առողջական վիճակն է ու ընտանեկան հարցերը, որոնց մասին չցանկացավ խոսել։ Նշեց, որ պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսի 26-ին։ Թերթը տեղեկացել է, որ բուհի հոգաբարձուների խորհրդի նիստը որոշել են առանց որևէ հիմքի ձգձգել, խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանն ասաց, որ Մարուխյանից դիմում չեն ստացել, նիստ նշանակված չէ:

5․ «Իրավունք» թերթը գրում է, որ  «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հարազատ Վանաձոր քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն՝ վերջին շրջանում նրա ագրեսիվ ելույթները միանշանակ չեն ընդունվում:

Վանաձորում այս օրերին շրջանառվող լուրերի համաձայն` նրան այս կերպ են նկարագրում. «Ով չգիտի, որ Էդմոնը ամենակարևոր պահերին կարա ատկազ կանգնի ամեն ինչից, մենակ թե` իր սեփական կաշին փրկի: Էդմոնի իշխանատենչությունը սահմաներ չի ճանաչում»:

6․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Էդմոն Մարուքյան-Զոհրաբ Մնացականյան հանդիպման ժամանակ խոսակցություն է գնացել ղարաբաղյան խնդրի, այդ թվում փուլայինի մասին: Մարուքյանը պնդում էր, որ Փաշինյանի հետ հանդիպմանը միայն Արցախից է խոսվել, ԼՀԿ թերթի աղբյուրի վկայությամբ, նաև՝ «Իմ քայլի» ու ԼՀԿ-ի միջև կոնֆրոնտացիայից։

Էդմոնն ասել է, որ «ԼՀԿ-ում կառուցողական մոտեցում են դրսևորում, իսկ «Իմ քայլն» անձնականով` Միշիկով է քննադատում, Նիկոլն ասել է, որ տպավորություն է, թե դուք իշխանություններին քննադատում եք նախկինների, այդ թվում և Միքայել Մինասյանի հետ սինխրոնացված, ՀՀԿ-ականները Լավրովի` փուլայինի պասը վերցնում, փոխանցում են հանրությանը, դուք էլ փորձում եք օգտվել․․․

Մարուքյան-Փաշինյան հանդիպումից հետո թիմն ակնկալում էր, որ լարվածությունը կթուլանա, սակայն, ինչպես տեսաք` հակառակը եղավ։ Ավելին, միջադեպից անմիջապես հետո, երբ Փաշինյանի հետ խոսել էին, միասին կադրերը նայել, վերլուծել, Մարուքյանը ֆրակցիայում ասել է՝ ներողություն կխնդրեն։ «Անգամ չբացառեցինք, որ ինչ-որ մեկը մանդատը վայր կդնի, օրինակ՝ հետևից խփած Արտակ Մանուկյանը կամ Փաշինյանի քավորի եղբայր Վահե Ղալումյանը, բայց Ալեն Սիմոնյանի բրիֆինգից հասկանալի դարձավ, որ Նիկոլն այլ բան է հրահանգել թիմին»:

Հիմա ի՞նչ է լինելու։ «Պայքար` կոշտ պայքար, կամուրջներ էլ չկան, իրենք ցույց տվեցին, որ քաղաքական աշխատանքի պատրաստակամություն չունեն. սկսում է հետհաշվարկը։ Ու մենք, ըստ էության, հայտարարում ենք, որ այն ուժն ենք դառնում, որը պետք է իրենց հեռացնի իշխանությունից և հանրությանն ապացուցի, որ իրենք հեռացող իշխանություն են»: Մասնակցելո՞ւ եք ԱԺ նիստերին, թե՞ բոյկոտելու եք։ «Դեռ որոշված չի, ժամանակ կա, կհասկանանք»։

7․ «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում առաջիկայում լուրջ փոփոխություններ են սպասվում. իշխանությունները ձեռնամուխ են եղել արմատապես փոխել դեսպանների կադրային բանկը։ Թերթի տեղեկություններով, մոտ մեկ տասնյակից ավելի դեսպաններ ու դեսպանատների բավականին երկարամյա աշխատակիցներ (կցորդներ, հյուպատոսներ ու դեսպանորդներ) առաջիկայում կազատվեն աշխատանքից։

Թերթը տեղեկություն ունի նաև, որ Փաշինյանը համապատասխան կառույցներին հորդորել է դեսպանների վերաբերյալ հատուկ զեկույցներ պատրաստել իրենց բոլոր ժամանակների գործունեության հետ կապված։ ԱԳՆ թերթի աղբյուրը փոխանցել է, որ որոշ կրտսեր աշխատակիցների արդեն բանավոր զգուշացվել է «կամաց հավաքել իրենց իրերը»։ Պնդում են, որ վերջին մի քանի ամիսներին ակտիվ լոբբինգ է ընթանում տարբեր թեկնածուների այս կամ այն երկրում դեսպան կամ այլ պաշտոնների նշանակելու համար: «Ձեռքի հետ» նաև նախնական «քասթինգ» է իրականացվում»:

8․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին «դեսանտ» են իջեցրել Արցախ, որտեղ ապագա կառավարության հարցն է որոշվում։

Այժմ Արայիկ Հարությունյանը բանակցություններ է վարում տարբեր ուժերի հետ։ Գրիգորյանը մայիսի 11-12-ին աշխատանքային այցով կլինի Արցախում, հետո՝ մինչև մայիսի 19-ը, արձակուրդում, որը, ըստ ամենայնի, կանցկացնի հայրենի Արցախում և «օնլայն» ռեժիմով ՀՀ ղեկավարին կզեկուցի անցուդարձի մասին։

Նախագահը կերդվի մայիսի 21-ին, հունիսին կձևավորվի կառավարությունը, որտեղ, հավանաբար, չեն լինի Փաշինյանին քննադատած ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանը և ոստիկանապետ Լևոն Մնացականյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+