ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանել է այսօր ԱԺ դահլիճում Իմ քայլը խմբակցության պատգամավորների կողմից ԼՀԿ-ին ուղղված հայտարարություններին։
«Ալեն Սիմոնյանն ու Սասուն Միքայելյանը շահարկում են իրենց սրբություններին, այսինքն՝ իրենց մայրերին իրենց գործած սխալների համար։ Նախ Ալեն Սիմոնյան, այն ինչ ասել եմ, ուղղված է հենց Ձեզ, քանի որ այն ինչ դուք քաղաքականությամբ վաստակել եք, անբարոյականությամբ եք վաստակել։ Ես պատրաստ եմ Ձեր մոտ ձեռքերը համբուրել, կարող եմ գնալ Ձեր հոր գերեզմանին ծաղիկ դնել։ Մի՛ խառնեք Ձեր սրբություններին, ինչ ասել եմ, Ձեզա վերաբերում, անձամբ ձեր գործունեությանը»-նշել է Մարուքյանը։
Մարուքյանն անընդունելի է համարել Սասուն Միքայելյանի կողմից արված այն հայտարարությունը, ըստ որի ԵԿՄ-ն պատրաստ է հաշվեհարդար տեսնել իր եղբոր ֆեյսբուքյան գրառման համար։ «Սասուն ջան, իմ եղբայրը ձեր մորը չի կպել, իմ եղբայրը վատ բաներ է ասել այն մարդու հասցեին, ով իմ վիզը կկտրի, եթե դուք իմ վիզը կտրեք, ուրեմն Ձեզա վերաբերում։ Ես միշտ մտածում եմ, որ իմ վիզը կարող են կտրել թուրքերը,-նշել է նա՝ հավելելով, որ պատրաստ է նույն կերպ Միքայլեյանի սրբությունների ձեռքերը համբուրել։
Անդրադառնալով ապօրինի գույքի բռնագանձնման վերաբերյալ օրենքին՝ Մարուքյանը նշել է. «Դուք, որ այդքան շահարկում եք, մի հատ Հրազդան քաղաքում Ռոբերտ Քոչարյանի օրոք 2003 թ.-ին ձեռք բերած գույքը հայտարարագրեք, իսկ Ալեն Սիմոնյանի մասով՝ նույնը Խաչատուր Սուքիասյանի գույքի հետ կապված պետք է ծայրից ծայր ստուգվի»,-նշել է Մարուքյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






