«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դատի է տվել քաղաքագետ Գագիկ Համբարյանին։ Այս մասին Համբարյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին՝ Հրաչյա Հակոբյանը, ինձ դատի է տվել՝ «Մաքսանենգ ծխախոտը և Փաշինյանները» մայիսի 2-ին իմ facebook-յան էջում արված գրառմանս համար… Դե ինչ… Կհանդիպենք դատարանում…Սա իշխանությունների կողմից իմ բերանը փակելու հերթական միջոցն է…
Հ.Գ. Բայց մինչ այս տրագիկոմեդիան սկսելը երեսփոխան Հակոբյանը լավ կլիներ` այն, ինչ ինձանից է պահանջում, պահանջեր բազմաթիվ ԶԼՄ-ներից…»,-գրել է Համբարյանը։
Հիշեցնենք, որ այսօր Հակոբյանի կողմից իրեն դատի տալու մասին էր հայտնել նաև «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






