Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:05

Մարուքյանը, Սամսոնյանը և որոշ «քաղաքական գործիչներ» պետք է ներողություն խնդրեն

ՄԻՊ-ի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ խորհրդարանում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշեց, որ գրասենյակի հետ համագործակցել են բազմիցս, և ինքը դա դրական է գնահատում:

«Շատերի ընկալման մեջ կա իներցիա՝ նախկին իշխանության տրամաբանության սահմաններում: Այսինքն՝ իշխանությունը բռնարար է, միշտ ցանկանում է ճնշել, և այդ իներցիան մնացել է որոշ մարդկանց ենթագիտակցության մեջ: Նախկինում ՄԻՊ Կարեն Անդրեասյանի վրա ճնշում գործադրելու համար «Մոսկվայի կամ Վատիկանի պադվալներից» կարելի էր հրամայել ներկ լցնել ՄԻՊ գրասենյակի վրա: Առաջ ընդդիմադիր գործիչը եթե սեռական բնույթի հայհոյանք հնչեցներ այս դահլիճում, այնքան կծեծեին՝ էշին քեռի կասեր: Եվ դա փաստ է: Եթե ընդդիմադիր գործչի եղբայրը երկրի ղեկավարի հասցեին սեռական  բնույթի  հայհոյանքներ հնչեցներ, ապա կտանեին ռեստորան կծեծեին և իր քաղաքական գործիչ եղբայրը կգար հանդիպման երկրի ղեկավարի հետ՝ հարցը հարթեցնելու համար։ Դա առաջ էր, հիմա այդպիսի բարքեր չկան»,- նշեց Սիմոնյանը:

ԱԺ փոխխոսնակը նաև ասաց, որ տարբեր խմբակների կողմից իշխանությանը ներկայացվել է երեք վերջնագիր: Սիմոնյանը հարցրեց, թե ով է պաշտպանելու ուղիղ եթերների ընթացքում քաղաքական գործչի կնոջ, մոր, դստեր նկատմամբ հնչող սեռական բնույթի հայհոյանքների, սպառնալիքների հարցում քաղաքական գործիչներին:

«Ընտրվել է ամենահետաքրքիր ու ամենաստոր՝ շառ անելու մարտավարությունը։ Գալ, հրահրել, հաճախ թաքնվելով  սեռական պատկանելիության տակ, ընդդիմախոս լինելու, անել լկտիություն, քողարված ծաղրանք, ուրախանալ, ծիծաղել, երբ պատգամավորները խնդիր են ունենում մեկ այլ պատգամավորի նկատմամբ, հետո գալ, ասել՝ ինչքան էլ ծեծեք, մենք չենք լռելու․ իսկ դուք ո՞ւմ եք պետք, որ մենք ձեզ ծեծենք, կամ այդ ո՞ւմ ենք մենք ծեծել»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանը նշեց, որ իրենք նույնպես ընդդիմություն են եղել ոչ վաղ անցյալում, սակայն իրենց թույլ չեն տվել խոսել Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների մասին, որևիցե մեկի կնոջ սիրային հարաբերությունների մասին:

Անդրադառնալով ԶԼՄ-ներին՝ Սիմոնյանը նշեց, որ դրանց մեծ մասը վերածվել է զանգվածային սադրանքների և վիրավորանքների արկղի, որոնց վերնագրերը որևէ կապ չունեն նյութի իրական բովանդակության հետ:

Հայ առաքելական եկեղեցու հետ ունեցած հարաբերություններին անդրադառնալով՝ ԱԺ փոխխոսնակը նշեց, որ չկա որևէ խնդիր, և չկա մարդ, որը խնդիր ունի Հայ առաքելական եկեղեցու հետ:

«Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք թաթախված են կոռուպցիայի մեջ, թաթախված են քաղաքականության մեջ, երբ որ իրենց պետք է: Եվ, այո, խնդիր միգուցե կա, բայց խնդիրն այդ մարդկանց մեջ է, որոնք վնասում են Հայ առաքելական եկեղեցուն, իջեցնում են վարկը»,- նշեց Սիմոնյանը:

ԱԺ փոխնախագահը կոչ արեց, որ մարդիկ, որոնք որևէ կապ չեն ունեցել հեղափոխության հետ, իրենց չսովորեցնեն, թե ինչպես պահել հեղափոխության արժեքները։

«Միակ բանը, որ ես ակնկալում եմ այն է, որ Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը և ևս մի քանի չակերտավոր քաղաքական գործիչներ ներողություն խնդրեն ՀՀ քաղաքացիներից, ինձնից, Ձեզնից և Սասուն Միքայելյանից, այլ տարբերակ չկա, չի կարող լինել»,-հավելեց նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+