ՀՀ երեք նախկին նախագահերը վախենում են գալ ինձ հետ բանավեճի, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պատերազմում իբր հաղթած, Ղարաբաղն իբր հայկական պահած, իբր բանակցություններում անգերազանցելի, իբր տնտեսությունը զարգացրած 3 նախկին ղեկավարները վախենում են գալ ինձ հետ բանավեճի»,- ասել է նա՝ ըստ էության արձագանքելով ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին:
Նա այսօրվա ասուլիսին հայտարարել էր, որ բանավիճելու իմաստ Փաշինյանի հետ չկա, և որ որևէ «ողջամիտ մարդ դրան չի գնա»:
«Ընդ որում՝ այդ ժանրը, որ ես քեզ հետ բանավիճելու բան չունեմ, լեգիտիմ ժանր է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ մարդկանց խոսացածի 99,9%-ը բանավեճ է ինձ հետ։ Ի դեպ, խորհրդարանական ընտրությունների եք մասնակցելու, էլի բանավեճի չե՞ք գալու, էլի փախնելո՞ւ եք»,- ասել է Փաշինյանը։
Քոչարյանը նաև պնդել էր, որ Փաշինյանի վերընտրվելու հավանականությունը ձգտում է զրոյի:




































