ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցել, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Հեռախոսազրույցի ժամանակ, կարևորելով Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացումը, Փաշինյանը բարձր է գնահատել այդ զարգացման գործում ՌԴ նախագահի անձնական ներդրումը, հավելել են գերատեսչությունից։
Փաշինյանը և Պուտինը հանդիպել էին սեպտեմբերի 26-ին Կրեմլում, քննարկել Հայկական ատոմակայանի աշխատանքը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






