Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:41

Էդմոնի եղբայրը եթե իմ ծնողից աղերսաբար ներողություն չխնդրի՝ վատ կլինի. Միքայելյան

«Այսօր ինձ համար սուրբ է և՛ Էդմոնի մայրը, և՛ Ալենի մայրը, և՛ այստեղ բոլորիդ մայրերը: Ես զինվոր եմ եղել: Այն, ինչ անվանել է Էդմոնն այս ամբիոնից Ալենին՝ առանց ամաչելու, նույն բանն Էդմոնի եղբայրը գրել է իմ մասին: Ես չեմ հակադարձի իր բառերով: Երիտասարդ, քո մայրն ինձ համար սուրբ է, բայց քո խոսքերի համար եթե դու ներողություն չխնդրեցիր, դուք իմ անցած ուղին էլ բոլորդ գիտեք, ես ով եմ իմ խոսքով ու իմ գործով՝ լավ բան չի սպասվի քեզ: Ես մեծի խոհուրդ եմ տալիս քեզ՝ ներողություն խնդրես աղերսաբար իմ ծնողից»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ նա ու իր ղեկավարած կառույցի մարտական ընկերները հազարավոր կանանց կյանքեր են փրկել Արցախում: Միքայելյանը խնդրեց իր մարտական ընկերներին՝ չտրվել այդ սադրանքներին ու չդիմել որևէ քայլի:

«Ես կարող եմ իմ մոր պատվի համար կանգնեմ: Ես կխնդրեի, որ Էդմոնի ընտանիքը հասկանար՝ մայրն ինչ սրբություն է: Ձեր մայրը իմ համար սուրբ է, բայց այդ երեխան պիտի հասկանա ինչ է արել ու պատասխան տա: Էլի եմ ասում՝ լավագույն տարբերակը ներողություն խնդրելն է: Իրենք պետք է հասկանան ու երկու եղբայրով ներողություն խնդրեն և՛ Ալենից, և՛ ինձանից»,- հավելեց նա:

Անդրադառնալով խորհրդարանի դալիճում տեղի ունեցած միջադեպին՝ Միքայելյանը նշեց, որ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի մասին չէր խոսում, քանի որ մտածում է՝ կուսակցություն ունեն, կուսակցությունը ինչ որոշի, այն էլ կանեն:

«Ես գիտեմ Մարուքյաննինչ շոումեն է: Վաղը կասի՝ ինձ սպանեցին, մորթեցին: Այս դահլիճում կատարվածը իր մեղքով է կատարվել: Ես առաջարկում եմ, եթե այդքան տղա է ինքը, մենք երկուսով մանդատները դնում ենք: Թող այս կուսակցություններն իրենց գործը շարունակեն»,- ասաց Միքայելյանը՝ ևս մեկ անգամ հնչեցնելով Մարուքյանի հետ մանդատները վայր դնելու առաջարկը:

Միքայելյանի ելույթը ԱԺ դահլիճում արժանացավ պատգամավորներից մի քանիսի ծափերին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+